| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը շատ լուրջ է, եւ վտանգ է ներկայացնում ոչ միայն Երեւանի, այլեւ ամբողջ Արարատյան դաշտավայրի համար:
«Սակայն քաղաքն ի վիճակի չէ ինքնուրույն լուծել այդ խնդիրը, դա կառավարության մակարդակով լուծվելիք հարց է»,- այսօր լրագրողներին ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նրա կարծիքով` թեեւ խնդիրը միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է, որոնք նոր ուսումնասիրություններ են ցանկանում իրականացնել, սակայն դրանք շատ են ձգձգվում: Ըստ բնապահպանի` անհրաժեշտ է են ե'ւ օպերատիվ, ե'ւ ռազմավարական միջոցառումներ:
«Պետք է որքան հնարավոր է մեկուսացնել աղբավայրը, բայց դա խնդիրը միայն ժամանակավորապես կլուծի»,-ասաց նա` հավելելով, որ աղբավայրն այնպիսի վիճակում է, որ բոլոր թույները պետք է դուրս բերվեն ու ոչնչացվեն, ընդ որում` այդ գործընթացը հարկավոր է հնարավորինս արագ իրականացնել:
Բնապահպանն ահազանգում է` վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունն ընդլայնվում է եւ արդեն հասնում է Երեւանին: