|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկն այսօր ենթարկվել է ահաբեկչական հարձակման: Ըստ նախնական տվյալների սպանվել է տասը մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել տվյալ տարածաշրջանում գործող «Ալ-Շաբաաբ» խմբավորումը, որը 2012-ից միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում:
Նշենք նաեւ, որ ավելի վաղ, մայիսի 27-ին Պենտագոնը հայտարարեց, որ ոչնչացվել է «Ալ-Շաբաաբ»-ի առաջնորդներից մեկը` Աբդուլահի Հաջի Դաուդը, որին ամերիկացիները ոչնչացրել էին անօդաչու թռչող սարքի օգնությամբ: