|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ կառավարությունում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի շրջապատի ներկայացուցիչները գրոհ են սկսել ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ներկայացրած կադրերի դեմ:
Մասնավորապես, ԿԳՆ-ն առաջարկել է անունների ցանկ, որոնք պետք է փոխարինեն ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Հրանուշ Հակոբյանին, Արա Բաբլոյանին և այլոց:
ԿԳՆ ցանկից բժշկական համալսարանում ուրախությամբ են ընդունել հատկապես համալսարանի հիմնադիր, բժիշկ-երգահան Վահան Արծրունու թեկնածությունը՝ որպես խորհրդի արժանի նախագահ: Սակայն այս ինքնուրույն հանդգնությունը դուր չի գալիս Արսեն Թորոսյանին, որի թիմակիցները անգամ վիրավորական արտահայտություններով մերժում են Վահան Արծրունուն:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է բուհերը պաշտոնյաներից ու կուսակցություններից հեռու պահելու և ապաքաղաքական լինելու հրամայականի մասին: Սակայն նրա խոսքը երիտասարդների համար, կարծես թե, այնքան էլ ընկալելի չէ»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: