| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալիայում կորոնավիրուսով վարակվելու 205 դեպք է հաստատվել, ևս 4 մարդ մահացել է. հայտնում է Yerkir.am-ը՝ Repubblica-ին հղումով:
ԶԼՄ-ի տվյալներով՝ կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը՝ 165-ը, իտալական Լոմբարդիա շրջանում է:
Հավելվում է նաև, որ անհայտ տեսակի կորոնավիրուսը տարածում է գտել նաև Վենետո, Էմիլիա Ռոմանիա, Լացիո և Պիեմոնտ շրջաններում:
Այս պահին Իտալիան աշխարհում կորոնավիրուսով վարակվածների շրջանում թվով երրորդն է՝ Չինաստանից ու Հարավային Կորեայից հետո:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։