կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2010-11-16 01:53
Աշխարհ

Չինացի ուսանողնեը «գրոհում են» ԱՄՆ-ը

Չինացի ուսանողնեը «գրոհում են» ԱՄՆ-ը

Վերջին մեկ տարվա ընթացքում չինացի ուսանողների թիվն ԱՄՆ-ում 30 տոկոսով աճել է: Ըստ «Միջազգային կրթության ինստիտուտի» տարեկան զեկուցագրի՝ Չինաստանն, առաջին անգամ, ամենաշատ միջազգային ուսանողներ ունեցող երկիրն է: Մինչ Հնդկաստանը, որը վերջին տարիների ընթացքում առաջատար է եղել, շատ քիչ քանակությամբ է ավելացրել իր թվաքանակը՝104.897, Չինաստանը 2009-2010 ակադեմիական տարվա ընթացքում 128.000 ուսանող է ուղարկել ԱՄՆ: Այդ թիվը կազմում է ԱՄՆ-ում սովորող միջազգային ուսանողների 18 տոկոսը:

 

«Թվի այս աճի բացատրություն կարող է լինել այն է, որ չինական տնտեսությունը արագ տեմպերով զարգանում է, ինչպես նաև չինական ընտանիքները, որտեղ երկու աշխատող ծնող կա և մեկ երեխա, նախընտրում են իրենց ունեցվածքը ներդնել իրենց երեխայի ապագայի մեջ՝ նրան հնարավորություն տալով ստանալ լավագույն կրթությունը»,-ասել է ինստիտուտի գործադիր փոխնախագահ Փեգի Բլումենթալը:

 

ԱՄՆ-ն շարունակում է մյուս երկրներից ավելի շատ միջազգային ուսանողներ ընդունել: