կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-24 15:21
Քաղաքական

Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու․ Ագնեսա Խամոյան

Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու․ Ագնեսա Խամոյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը իր ֆեհսբուքյան էջում գրում է․

«Apple-ից երեկվանից արդեն նախազգուշական նամակներ են գալիս հայաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչների եւ լրագրողների, որ իրենց հեռախոսներում Pegasus ծրագիր է տեղադրված։ Իսրայելական այս լրտեսական ծրագրով հնարավոր է
քողարկված ձեւով հասանելիություն ստանալ հեռախոսի նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացվել տեսախցիկը և խոսափողը։
 
Ի դեպ, այս ծրագիրն օգտագործվում է նաեւ Ալիեւի կողմից։ Հիմա, ըստ մամուլի հրապարակումների, 7 մլն դոլարով այն ձեռք է բերել անգամ սեփական շողքից հուշտ լինող Նիկոլ Փաշինյանը։
 
Ժողովրդավարության բաստիոնում, «ըստ օդում կախված լուրերի» «ժողվարչապետը» անգամ սեփական թիմակիցների հեռախոսներն է հսկում (երեկ, ի դեպ, telegram-ում ՔՊ-ականների մեծ հոսք նկատվեց, այդ թվում Անդրանիկ Քոչարյանը)։
 
Լավ, թիմակիցներիդ հասկացանք, ընդդիմադիրներին էլ՝ մի կերպ, զոհված տղերքի շուրջ 10 000 ծնողներին ինչպե՞ս ես հսկելու, Pegasus-ն է, որ պետք է վախեցնի՞ , ախր վախդ իրենք են, չէ՞»։