Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից հարցրեց, թե ի՞նչ են բանակցել Հայաստանի ներկայացուցիչները` Արցախի ու մաքսակետի հետ կապված:
Սուրեն Կարայանը պատասխանեց. «Վստահեցնում եմ Ձեզ, որ բանակցությւոնների առաջին օրվանից մինչև վերջը երբևիցե նման հարց չի բարձրացվել նրանց կողմից, մաքսակետի վերաբերյալ հարց, առհասարակ, չի քննարկվել»:
Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց, թե մաքսակետերն այդ դեպքում որտե՞ղ են տեղադրվելու: Ի պատասխան, փոխնախարարը նշեց, որ սահմանակետեր լինելու են Վրաստանի ու Իրանի հետ սահմաններին:
Պատգամավորը փորձեց ճշտել, թե այդ սահմանակետերում ովքե՞ր են լինելու` հայե՞ր, ռուսնե՞ր, ղազախնե՞ր: «Մեր ամեն ինչը հսկելու են Ադրբեջանի բարեկամ ղազախնե՞րը: Իմ մտահոգությունը դա է»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Սուրեն Կարայանը պատասխանեց, որ ցանկության դեպքում Հայաստանում կարող են լինել ԵՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները, նույն ձևով էլ Հայաստանը կարող է ներկայացուցիչ ունենալ ԵՏՄ անդամ պետություններում: Նա մանրամասնեց, որ այդ ներկայացուցիչները գտնվելու են ոչ թե հենց սահմանին, այլ մաքսային մարմնում` Երևանում:
«ԵՏՄ երկրների ներկայացուցիչներն ունենալու են ոչ թե վերահսկողական մեխանիզմ, այլ համագործակցելու են: Այդ առումով` մենք ինքներս ենք մասնակից լինելու որոշումների կայացմանը: Մեր մաքսային սահմանը վերահսկելու է ՀՀ մաքսային ծառայությունը միայն»,- ասաց Սուրեն Կարայանը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հարցրեց, թե Հայաստանը ի՞նչ լիազորություններ է փոխանցելու ԵՏՄ-ին: Սուրեն Կարայանը պատասխանեց, որ հիմնական լիազորությունը, որը փոխանցվելու է, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների կանոնակարգումն է լինելու: