|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանի Քաղավիացիոն գործակալությունը փոխանցում է, որ ՆԱՏՕ-ի Agile Spirit-2019 բազմազգ զորավարժության պատճառով շաբաթ օրվանից Թբիլիսիի օդային տարածքում թռիչքների սահմանափակում կգործի:
Օդային տարածքը փակվել է առավոտյան ժամը 9:30-11:30-ը, այն նաև կփակվի 21:30-23:30-ն:
Թբիլիսիի երկնքում քաղավիացիայի թռիչքները կսահմանափակվեն նաև օգոստոսի 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին և 9-ին:
Հուլիսի 27-ից մեկնարկած զորավարժությունները կշարունակվեն մինչև օգոստոսի 9-ը: