կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-25 01:37
Իրավական

Դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցվել է քրեական գործ

Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնական լիազորությունները գերազանցելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը:

 

«168 ժամ» օրաթերթի` 2011թ. փետրվարի 15-16-ի համարում հրապարակվել է հոդված` «Դպրոցի տնօրենն ինձ հայհոյել է» վերնագրով: Ըստ այդ հոդվածի` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի 10-րդ դասարանի նախկին աշակերտ Ա. Հարությունյանը 2010 թ. դեկտեմբերից ենթարկվել է դպրոցի տնօրենի` Ս. Նազարյանի որդու եւ վերջինիս ընկերախմբի հետապնդումներին, իսկ 2011 թ. հունվարի 31-ին` ծեծի:

 

Հաջորդ օրը դպրոցի տնօրենը Ա. Հարությունյանին դասարանի բոլոր աշակերտների ներկայությամբ հայհոյել է, ծեծել, ապա պարտադրել տեղափոխվել այլ դպրոց, իսկ աշակերտի տատին` Բ. Եղիազարյանին, որը նույն դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, մանկխորհրդի նիստում խիստ նկատողություն է հայտարարել:

 

Վերոհիշյալ հրապարակման կապակցությամբ 2011 թ. փետրվարի 15-ին Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր: Նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով: