կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-16 20:23
Իրավական

Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրենի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ

Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրենի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Աշտարակի «ՋՕԸ»-ի գործադիր տնօրեն Ա.Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժնից:

 թե 2015 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը, Աշտարակ քաղաքի Ն.Աշտարակեցու հրապարակում, սպանելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, կրակոցներ է արձակել Աշտարակ քաղաքի բնակիչ Ա.Խաչատրյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ դիմել է փախուստի:

Դեպքի վայրի զննությամբ ավտոմեքենայի առջեւի դռան վերեւի անկյունում հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նման հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահից՝ արճիճանման զանգվածներ։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: