կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-04 15:30
Հասարակություն

Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի աշխատելուն 6 օր էր մնացել, բայց ազատման դիմում է գրել

Գյումրու իտալական պոլիկլինիկայի տնօրենի աշխատելուն 6 օր էր մնացել, բայց ազատման դիմում է գրել

«Գյումրու Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ադամյանն ազատվել է աշխատանքից: Ըստ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանի որոշման՝ այսօր Ադամյանն ազատվել է աշխատանքից իր իսկ՝ հոկտեմբերի 2-ին ներկայացրած դիմումի համաձայն:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ընդամենը 4 օր անց՝ հոկտեմբերի 8-ին, լրանալու էր Գագիկ Ադամյանի՝ տնօրենի պաշտոնավարման համար նախատեսված պայմանագրի ժամկետը: Նա ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու ընկերն է, իսկ 2012-ին, երբ նշանակվեց պոլիկլինիկայի տնօրեն, աղմուկ բարձրացավ, քանի որ չուներ բժշկական կրթություն: Բացի այդ՝ տնօրեն նշանակվելուց օրեր անց պոլիկլինիկայում զանգվածային կրճատումներ եղան, որը, Ադամյանի խոսքով, ոչ թե կրճատումներ էին, այլ աշխատակիցներն իրենք սեփական դիմումի համաձայն էին ազատվում աշխատանքից, քանի որ իր ներկայացրած պահանջները նրանց դուր չէին եկել: 

Նշենք, որ Ադամյանի փոխարեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գոռ Եղոյանը: