Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2003 թվականին թուրք գեներալները լուրջ տարաձայնություններ են ունեցել գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքի հետ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը իշխանությունից զրկելու հարցում: Այդ մասին ԱՄՆ պետդեպարտամենտին ուղղված հաղորդագրության մեջ ասել է այն ժամանակ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Պիրսոնը. WikiLeaks-ին վկայակոչելով` տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» թերթը եւ հավելում, որ աղմկահարույց կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը համաձայնել է Թուրքիայի վերաբերյալ 11.000 փաստաթուղթ հանձնել իրեն:
Դեսպանի հաղորդագրությունը սկսվում է «ես չեմ հասկանում Թուրքիայի Հանրապետությանը» խոսքերով եւ վերաբերում է թուրքական բանակի բարձրաստիճան գեներալներին ու «Բալյոզ» զինված հեղաշրջման նախագծին:
Հեղաշրջումից հետո զինվորական վերնախավը ծրագրում էր արմատականության մեղադրանքով ձերբակալել մոտ 200.000 մարդու, ընդ որում` նրանց գույքի բռնագանձմամբ: Բացի այդ` հալածանքների էր ենթարկվելու 16 միլիոն մարդ: 81 նահանգապետերից 23-ը պետք է հեռացվեին զբաղեցրած պաշտոններից, հրաժարական պետք է տար նաեւ Հիլմի Օզքյոքը: