Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը, որի լիազորությունները Թուրքիայում ավարտվում են սեպտեմբերի 1-ին, հայտնել է` ԱՄՆ նախագահ Բայդենը զանգահարել է Էրդողանին՝ շնորհակալություն հայտնելու Ռուսաստանի հետ գերիների փոխանակմանը Թուրքիայի մասնակցության համար: «Դա շատ բարդ փոխանակում էր, սակայն թուրքական բյուրոկրատիան ցուցաբերեց բարձր պրոֆեսիոնալիզմ», — նշել է Ֆլեյքը, - Թուրքիայի հետախուզությունը (MIT) հիանալի աշխատանք կատարեց՝ կարողանալով գաղտնի պահել գործողությունը, ինչը չափազանց բարդ էր։ Կային բազմաթիվ նշաններ, որոնցից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր արմատապես փոխել իրավիճակը։ Վստահ չեմ, որ մեկ այլ երկիր այդ խնդիրը կլուծեր նույնքան պատասխանատու եւ հստակ, որքան Թուրքիան։ Դա իսկապես պրոֆեսիոնալ աշխատանք էր»:
Ֆլեյքը նաեւ անսպասելիորեն բարձր է գնահատել Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասի այցը Անկարա: Ընդ որում, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն պաշտոնապես չի ճանաչում Պաղեստինը որպես պետություն, դեսպանն օգտագործել է «Պաղեստինի Հանրապետություն» եզրւոյթը: ԱՄՆ դեսպանի նման հաճոյախոսութույնը Թուրքիայի հասցեին նույնիսկ փոքր-ինչ ցուցադարակն է թվում, եթե նկատի ունենանք, որ Ֆլեյքը թուրքական դիվանագիտական կորպուսում սկանդալային համբավ ուներ, նրա հետ հրաժարվում էր անձամբ շփվել Էրդողանը՝ երկրի ղեկավարի պաշտոնի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ նրա հանդիպման պատճառով։ Ի՞նչ է պատահել։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Այո, իսկապես, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆլեյքի մոտ ամեն ինչ հարթ չէր ընթանում։ Շատերը հիշում են, թե ինչպես Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն նրա վրա հարձակվեց նույնիսկ ոչ թե քննադատությամբ, այլ իսկական հայհոյանքով։ »Հեռացրեք Ձեր կեղտոտ ձեռքերը», - պահանջում էր նախարարը: Նրա զայրույթն առաջացրել են Ֆլեյքի փորձերը՝ միջամտելու երկրի ներքին գործերին։ Մասնավորապես, ԱՄՆ դեսպանը նախագահակն ընտրություններից հաշված ամիսներ առաջ պարբերաբար հրահանգավորում էր ընդդիմության առաջնորդներին եւ հրահանգավորում նույնիսկ Թուրքիայում արեւմտյան դեսպաններին: Այսպիսով, նա կատարեց իր կառավարության հրահանգները: Այժմ նա բաց տեքստով ասում է՝ «Թուրքիան անում է այն, ինչ ԱՄՆ - ն չի կարող», - նշել է Տարասովը։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգմանքին, որ, թուրք փորձագետների գնահատմամբ՝ վերջին շրջանում Վաշինգտոնի եւ Անկարայի փոխհարաբերություններում «ակտիվացել է այսպես կոչված փակ դիվանագիտությունը»: Այս մասին, մասնավորապես, գրում է նախկին հնդիկ դիվանագետ Բհադրակումարը Asian Times պարբերականում՝ պնդելով՝ «Էրդողանը երբեք չի հրաժարվել Արեւմուտքի անփոխարինելի դաշնակիցը մնալու ձգտումից՝ սակայն պահպանելով լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ»։
«Թուրքիան ելնում է այն բանից, որ առանց Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի հետ իր դաշինքի՝ «դժվար թե Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը նրա հետ հավասար երկխոսություն վարեին»: Ամերիկյան Foreign Policy պարբերականի կարծիքով՝ Վաշինգտոնը բախվել է Թուրքիային կորցնելու վտանգին եւ փորձում է դուրս բերել նրան «պաշարողական մտածելակերպից»՝ գնալով որոշակի զիջումների՝ հասկանալով, որ «Անկարայի կտրուկ տեղաշարժ դեպի արեւելք դեռեւս չի սպասվում»:
Տարածաշրջանում պառակտման նոր գծեր են ի հայտ եկել, եւ այժմ Անկարան, աշխարհաքաղաքական շրջապտույտից հետո, որոշել է վերադառնալ ելման դիրք՝ վստահ լինելով, որ այն չափազանց կարեւոր է Վաշինգտոնի համար, որպեսզի վերջինս կորցնի այն, ուստի փորձում է «բարձրացնել իր շահերն անտեսելու գինը»՝ ակնկալելով, որ ամերիկացիներն ի վերջո կնահանջեն։ Այնուամենայնիվ, առայժմ Վաշինգտոնի եւ Անկարայի մանեւրի իրական իմաստը լիովին հասկանալի չէ», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru
Թարգմանեց Գայանե Մանուկյանը