Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ կառավարության նիստում հաստատվել են հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012 ուստարվա ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) բակալավրի առկա եւ հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերը:
Անվճար սովորելու իրավունք կունենա 110 հոգի, վճարովի` 975:
Գալիք ուսումնական տարում ՀՀ բուհերում պետպատվերի շրջանակներում սովորելու հնարավորություն կունենա 60 հոգի։ Արցախի պետհամալսարանում ասպիրանտուրայում ուսուցման անվճար տեղերի թիվը կլինի 25, իսկ վճարովի տեղերինը`50:
Արցախի պետական բուհերում ուսման վարձի լրիվ կամ մասնակի զեղչի կիրառում կիրականացվի նաեւ մագիստրոսական կրթական ծրագրով, որի համաձայն` ուսանողների համար սահմանվել են կրթաթոշակներ հետեւյալ չափերով` սովորական` 5000 դրամ, ավարտական կուրս` 5200 դրամ, «գերազանց» գնահատականներ ունեցող ուսանողների կրթաթոշակ` 8000 դրամ, մագիստրոսների սովորական կրթաթոշակ` 6500 դրամ, գերազանցիկ մագիստրոսների համար` 8500 դրամ: