| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Ունենում ենք իրավիճակ, երբ կադրային սպան, որը 20 տարվա ծառայությունն ավարտել է, կարգավիճակի առումով՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք է վաստակել, պայմանական լինում է 37-38 տարեկան հասակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր սպաները հիմնականում ստանում են ռազմական մասնագիտություն Հայաստանի կամ արտերկրի բուհերում, քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն է առաջանում նրանց ապահովել որոշակի պայմաններով․ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով նախագիծ, որը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքին։ Նա առաջարկում է երկու հիմնական փոփոխություն իրականացնել։
«Դա, մի կողմից, հնարավորություն է նրանց պահելու երկրում՝ արտագաղթման հնարավորության տեղերը նվազեցնելով, մյուս կողմից՝ ստեղծել պայմաններ, որպեսզի ադապտացվեն քաղաքացիական կյանքին, հնարավորություն ստանան մագիստրատուրայի կամ ասպիրատուրայի պայմաններում ստանալու քաղաքացիական մասնագիտություն և հնարավորություն ունենալու ապրուստի շատ ավելի արժանապատիվ պայմաններ ապահովել»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։