|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, արցախյան բուհերի ղեկավարներին և կրթության ոլորտի որոշ այլ պատասխանատուների:
Քննարկվել են արցախյան բուհերի միջազգային հավատարմագրմանը, 2021-2022 ուսումնական տարվա կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանը հայտարարել է, որ նախատեսվում է նոր ուսումնական տարվանից բուհական կրթությունն Արցախում դարձնել անվճար նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:
Արայիկ Հարությունյանն առաջարկել է նախարարությանը և բուհերին վերանայել մասնագիտությունների ցանկը, ուշադրություն դարձնել կրթության որակին՝ անհրաժեշտության պարագայում ընդգրկելով նաև հրավիրյալ մասնագետների: