Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ն քննարկում է Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Նախագծի վերաբերյալ իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ « Ցանկացած երկիր փորձում է օգտագործել իր մրցակցային առավելությունը՝ դրա վրա կառուցելով իր տնտեսությունը։ Նայում ենք ՀՀ տնտեսական տեսլականը՝ բարձր կրթվածություն և դրա հիման վրա բարձրարժեք տնտեսություն և այլն։ Հիմա մեր կառավարությունը ինչ է ուզում անել․ ասում է՝ մի կողմից հնարավորութուն է, ինչո՞ւ չխրախուսենք այս եկամտաբեր բիզնեսը, մանավանդ, որ Հայաստանը որևէ բան չի արտադրում, (եթե նայենք արտադրված ապրանքների ցանկը, կտեսնենք, որ այդ առումով այդքան էլ բարենպաստ վիճակում չենք)։
Անցյալ տարի մեր տնеետսության լոկոմտիվներից էր մեքենաների ներկրումը և արտահանումը, ինչը ՀՆԱ-ում 28 տոկոս աճ է ապահովել։ Իշխանությունը հիմա էլ փորձում է բեռ դնել ոսկի ներկրող և արտահանողների վրա․ հիմա կողմնոոշվե՛ք, գնում ենք արդյունաբերության զարգացմա՞ն, թե՝ տրանզիտային պետություն դառնալու ճանապարհով»,-ասաց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։