|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մի շարք դատախազներ հրաժարվում են մասնակից դառնալ քաղաքական հետապնդումներին եւ դավաճանական գործողությունների մաս կազմել: Ու հենց սրանով է պայմանավորված, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը անձամբ էր ներկայացել դատարան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման գործով ձերբակալման որոշումների դեմ պաշտպանների ներկայացրած բողոքների քննությանը: Սա աննախադեպ երեւույթ է, որ գլխավոր դատախազի տեղակալը ընդհանուր իրավասության դատարանում մասնակցի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկմանը:
Ակներեւ է, որ գործերը հարուցվում են, իսկ նախաքննությունը կատարվում է ամենաբարձր օղակների հանձնարարությամբ եւ խնդիր է դրված հասնել իրենց ուզածին՝ ընդդիմադիր գործիչների ազատազրկմանը ամեն գնով։ Ստորին օղակների դատախազներն անհանգստացած են, որ ոչ միայն պատասխանատվության են ենթարկվելու ապօրինությունների համար, այլեւ իրենց անունը կապվելու է երրորդ հանրապետության ամենամեծ դավաճանության հետ:
Ի դեպ, դատարանների գործողությունները` ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, կալանավորումները մերժելու մասին, ավելի է խորացրել դատախազների շրջանում բողոքները, որ գլխավոր դատախազն իրենց «դեմ է տվել» պատին ու զոհաբերում է հանուն Փաշինյանի:
Արթուր Վանեցյանին արգելանքից ազատելը, Վահրամ Բաղդասարյանին չկալանավորելը լուրջ ապտակ էր ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարությանը։