|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը լիբիական հակամարտության կողմերին կոչ է արել շարունակել բանակցությունները և դադարեցնել ռազմական գործողությունները:
«ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Լիբիայում ռազմական էսկալացիային բոլոր կողմերից: Մենք կողմերին կոչ ենք անում վճռականություն ցուցաբերել հրադադար հայտարարալու ուղղությամբ և անհապաղ վերսկսել բանակցությունները: Մենք պետք է հիմնվենք Կահիրեի նախաձեռնության և Բեռլինի գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացների վրա», - ասվում է վարչության Twitter-ի հայտարարության մեջ:
Լիբիայում առճակատումը շարունակվում է Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարջի, որը վերահսկում է Տրիպոլին և երկրի արևմուտքում գտնվող տարածքները, և Լիբիայի ազգային բանակի ղեկավար Խալիֆա Հաֆթարի միջև։
Կահիրեում, հունիսի 6-ին, Եգիպտոսի նախագահը հանդիպել էր Հաֆթարի հետ: Հանդիպումից հետո Եգիպտոսի ղեկավարը հայտարարեց «Կահիրեի նախաձեռնությունը», որն իր մեջ ներառում է հունիսի 8-ից Լիբիայի ամբողջ տարածքում հրադադարի ռեժիմը և քաղաքական կարգավորման պայմանները: Նախաձեռնությանը աջակցել են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և արաբական մի շարք պետություններ, ներառյալ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն: ԼԱՀԿ-ն և Թուրքիան դեմ են։