|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Լիբիայում կոնֆլիկտը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, քանի որ դա էլ ավելի մեծ ավերածությունների ու տառապանքների կհանգեցնի, հայտարարել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Մոգերինին կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել փոխհրաձգությունը, բացել մարդասիրական միջանցքը և հաշտություն կնքել: Մոգերինին կարծիք է հայտնել, որ ճգնաժամից դուրս գալու միակ ելքը կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն է` բանակցությունների միջոցով, ինչին էլ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցել: