|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան դարձյալ անդրադարձել է Արցախի օկուպացիային թուրքական մասնակցությանը։
«Ե՛վ Մանազկերտի հաղթանակը, և՛ Ստամբուլի նվաճումը մերն են: Ինչպես Չանաքքալեն (Գալիպոլիի ճակատամարտում), այնպես էլ օգոստոսի 30-ը (Դումլուփընարի ճակատամարտը) մեզ են պատկանում: Թե՛ Կիպրոսի խաղաղության գործողությունը (Կիպրոսի հյուսիսի օկուպացիան), թե՛ հուլիսի 15-ի օրը (2016 թ. հեղաշրջման փորձի ձախողումը) մեր հաղթանակն են: Ե՛վ Սիրիայում ռազմական գործողությունները, և՛ Լիբիայում ու Ղարաբաղում տարած հաղթանակները մեզ են պատկանում: Մեր հաջողությունն է նաև, որ ահաբեկիչները չեն կարող շնչել մեր սահմաններից դուրս: Ինչպես մենք չենք տարբերում պատմական գործիչներին, այնպես էլ չենք տարբերում մեր հաղթանակները»,– նշել է Թուրքիայի նախագահը։