|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եվրամիություն կատարած իր եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության վարչապետ Իվ Լեթերմի հետ: Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է միայն, որ երկու վարչապետերը քննարկել են երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող հարցեր: Տնտեսական խնդիրներից զատ, նրանց ուշադրության կենտրոնում են եղել երկու երկրների` ԵՄ շրջանակներում համագործակցության այլ խնդիրներ եւս:
Հայաստանն ու Բելգիան բավականին շատ նմանություններ ունեն: Նրանք մոտավորապես նույն քանակի բնակչություն եւ տարածք ունեցող երկրներ են: Արդ, մեր վարչապետին պետք է որ հետաքրքրած լինի այն հարցը, թե ինչո՞ւ Բելգիան, 300 օր մնալով առանց կառավարության, չքանդվեց, իսկ Հայաստանը երեք տարի շարունակ քանդվում է` կառավարություն եւ վարչապետ ունենալով հանդերձ: Պաշտոնական լրատվությունն այս մասին ոչինչ չի ասում, բայց կառավարության մեր աղբյուրները նշում են, որ Տիգրան Սարգսյանը Եվրոպա մեկնելուց առաջ էլ փորձել է իր համար հստակեցնել հայկական եւ բելգիական այդ երկու ֆենոմենը:
Ասենք, որ Բելգիան ավելի երկար կդիմանար առանց կառավարության, եթե չլինեին այդ երկրի ղեկավար այրերի կանայք: Նրանք, եթե հիշում եք, այսպես կոչված` «անկողնային անհնազանդություն» հայտնեցին իրենց ամուսիններին` պարտադրելով շուտափույթ կառավարություն ձևավորել:
Հետաքրքիր է նաև իմանալ, թե ինչպե՞ս կվարվեն մեր մինիստրների կանայք, եթե նրանց ամուսինները որոշեն, այնուամենայնիվ, չցրվել: