|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հ2-ի հեռուստաալիքը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հայկական երկրորդ հեռուստաալիքում այսօր հանդիպում տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ լրատվական վերլուծաբան Իվան Գոդարսկու և հ2-ի Լրաբեր լրատվական վերլուծական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանի միջև:
ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչը հիմնականում հետաքրքրվել է Հայկական երկրորդ հեռուստաալիքի տնօրեն Սամվել Մայրապետյանի կալանավորման մանրամասներով: Շավարշ Գևորգյանը պատասխանել է ԵԱՀԿ վերլուծաբանին հետաքրքրող հարցերին, նաև ներկայացրել Մայրապետյանի կալանավորման օրվանից մինչև այս պահը զարգացած իրադարձությունների մանրամասները:
Իվան Գոդարսկուն ներկայացվել են Մայրապետյանի անձնական հաշիվների կալանքի տակ լինելը փաստող, Մայրապետյանի կողմից հ/ը-թյան ֆինանսավորումը հաստատող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Մայրապետյանի առողջական վիճակը բնութագրող բժշկական տեղեկանքները:
Հյուրի խնդրանքով դիտորդական առաքելության ներկայացուցչին են ներկայացվել նաև Մայրապետյանի փաստաբանական խմբի կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված միջնորդությունների պատճենները: Ներկայացվել են բացառապես նախաքննական գաղտնիք չպարունակող փաստաթղթեր: Շավարշ Գևորգյանը հյուրին նաև իր մտահոգությունն է հայտնել ընտրություններին ընդառաջ հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախաձեռնությամբ:
Վերջում զրուցակիցներն անդրադարձել են նաև սպասվող արտահերթ ընտրություններին հեռուստաընկերության լուսաբանումների հարցին և հնարավոր խնդիրներին»: