կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-21 16:40
Հասարակություն

Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության արտադրանքներով

Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել է ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական ընկերության արտադրանքներով

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակներում այսօր հանդիպել է նաև ռուսական ամենամեծ ռազմաարդյունաբերական՝ «Ալմազ—Անթեյ» ընկերության (որը վերջերս հայտնվեց աշխարհի լավագույն արտադրողների տասնյակում) փոխտնօրեն Վյաչեսլավ Ձիրկալնի հետ։ Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։

Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրքում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ»։