Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 20-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում են եղել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումենրի ընթացքում բարձրացված հարցերը: Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրել են հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամանսերը:
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին գործընթացի շրջանակներում հետագա քայլերի և հանդիպումների շուրջ:
Ավելի ուշ Զորաբ Մնացականյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևան են ժամանել ծանոթանալու Դավոսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասներին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այսօր Հայաստանում էին, որն առիթ էր բոլորիս համար գնահատելու ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկայիս փուլը: Վերջին հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ տեղի էր ունեցել Դավոսում, և համանախագահների այցն ուղղված էր այդ հանդիպումն ամփոփելուն, ծանոթանալուն հանդիպման արդյունքներին, և նախանշելուն այն քայլերը, որոնք անելու ենք միասին` շարժվելով դեպի խաղաղ հանգուցալուծում»,- ասաց Մնացականյանը: