Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 15-17-ը Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում հակամարտող կողմերին օգտվել Սոչիում կայացած հանդիպման դրական ազդակներից, կենտրոնացնել ուշադրությունը առաջնահերթ խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի համաձայնություն ձեռք բերել հակամարտության հիմնարար սկզբունքների հարցում:
Ըստ ԵԱՀԿ տարածած հաղորդագրության` համանախագահները կողմերի հետ քննարկել են կոնկրետ միջոցառումներ, որոնք ուղղված են Սոչիում ընդունված համատեղ հայտարարության պարտավորությունների կատարմանը: Դրանք, մասնավորապես, վերաբերում են հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ հետաքննություն անցկացնելուն:
Համանախագահները նաեւ ընդգծել են, որ Սոչիի հանդիպումից առաջ եւ հետո շփման գծում տեղի ունեցած միջադեպերը ցույց տվեցին, որ շտապ անհրաժեշտ է նման մեխանիզմ ստեղծել եւ կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը: Նրանք հիշեցրել են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու մասին առաջարկությունը եւ ափսոսանք հայտնել, որ այդ առաջարկն իրականություն չի դարձել, քանի որ հնարավոր կլինի փրկել անմեղ մարդկանց կյանքը:
Համանախագահները երկու երկրների ղեկավարներին ներկայացրել են նաև հակամարտության գոտում անցկացված գնահատման առաքելության զեկույցը և նշել, որ այն կհրապարակեն մարտի 23-ին Վիեննայում: