Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Մենք` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներս` Ռուսաստանի Դաշնության, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ֆրանսիայի եվրոպական գործերի պետքարտուղար Հարլեմ Դեսիրը, հավատարիմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չպետք է լինի ռազմական լուծում, եւ մենք կոչ ենք անում կողմերին՝ զերծ մնալ բռնությունից եւ ակտիվորեն աշխատել մշտական կարգավորման ուղղությամբ: Մենք ցավում ենք, որ անցյալ տարվա ընթացքում բռնությունների աճ է գրանցվել հայ-ադրբեջանական շփման գծում: Ռազմական գործողությունները հուլիսին եւ օգոստոսին մարդկային զգալի կորուստներ են պատճառել, մեծացրել լարվածությունը եւ խորացել երկու կողմերի անվստահությունը: Կողմերը պետք է ձեռնարկեն հավելյալ գործողություններ՝ ամրապնդելու համար 1994-ին ձեռք բերված հրադադարի ռեժիմը և ստեղծեն ավելի բարենպաստ մթնոլորտ խաղաղ բանակցությունների համար:
Նոյեմբերի 12-ին շփման գծում ռազմական ուղղաթիռի կործանումը եղել է ողբերգություն, որից կարելի էր խուսափել, եւ որն ավելի կարևորեց միջոցների ձեռնարկումը կողմերի միջեւ լարվածությունը թուլացնելու, վստահությունը վերականգնելու եւ ապագա միջադեպերից խուսափելու ուղղությամբ: Մենք նաեւ կոչ ենք անում կարգավորել հումանիտար հարցերը, որոնք քննարկվել են Աստրախանում 2010 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի Դաշնությունում նախագահների միջև:
Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել կողմերի հետ՝ մշտական հաշտության համար և բացել խաղաղության նոր էջ, սակայն Ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու հարցում առաջնային պատասխանատվությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներինն է»: