Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) տարածված հայտարարության մեջ հաղորդել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպման մասին 2020 թվականի նոյեմբերից ի վեր, որն անցկացվել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանի շրջանակներում:
«Համանախագահները առանձին հանդիպումներ են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև երկու նախարարների համատեղ հանդիպում... Համանախագահները ողջունում են 2020 թ. նոյեմբերից այս կողմ ԱԳՆ ղեկավարների առաջին հանդիպումը` որպես վճռականություն՝ վերսկսել խաղաղ գործընթացը ուղիղ երկխոսության միջոցով՝ տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման ապահովման համար»,-ասել են միջնորդները:
Նշվում է, որ «համանախագահները, իրենց լիազորությունների համաձայն, հաստատում են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար»:
Հայտարարության մեջ միջնորդներն առաջարկել են իրավիճակի թուլացմանն ուղղված հատուկ նպատակային միջոցառումներ և հնարավոր հաջորդ քայլերը: Նրանք հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ` վերջին մեկ տարվա իրենց ջանքերի և վերջին զարգացումների մասին տեղեկացնելու համար: Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: