Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացում ենք ստորև.
«Հարգելի́ հայրենակիցներ,
Արցախը ընկա՞վ, ո́չ, Արցախը հանձնեցի́ն։
Այսօր Արցախում օրհասական վիճակ է, մեր ժողովրդի մի մասը կանգնած է ցեղասպանվելու վտանգի առաջ։
Արցախի մի շարք գյուղերում թուրք հրոսակը մորթազերծ է արել ծերերին և մանուկներին,տղամարդկանց ու կանանց։
Այսօր Արցախի հայ մայրերը հացի գերխնդրից առավել դագաղի խնդիր են լուծում իրենց որդիների համար․․․
Արցախի մեր հայրենակիցների օգնություն աղերսող հայացքները ուղղված են դեպի Մայր Հայաստան։
Իսկ ՀՀ ապազգային կառավարությունը Արցախը համարում է Ադրբեջան և հային պաշտպանելու պարտականությունից հրաժարվում է։
Բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հանձնելով Արցախը կփրկեն Հայաստանը, ասեմ, որ հաջորդը լինելու է Վարդենիսը, Սյունիքը, հետո Երևանը։
Այն կառավարությունը, որ պարտավորություն չունի արցախցու հանդեպ, երբեք պարտավորություն չի ունենա վարդենիսցու, սյունեցու, երևանցու նկատմամբ։
Հարգելի́ հայրենակիցներ,
ավելի քան տասը միլիոն հայի պատիվն ու արժանապատվությունը պահողը հարյուր քսան հազար արցախցին է։
Միշտ ո́չ եմ ասել այս ապազգային կառավարությանը, մեկ անգամ ևս կրկնում եմ և պահանջում այս ապազգային կառավարության հրաժարականը»։