Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անցած տարվա դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերից 12 օր անց հանդես են եկել հայտարարությամբ:
«Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Հայաստանի ԶՈւ-ն դեռ իրենց մոտ է պահում մարտի ժամանակ սպանված ադրբեջանցի զինծառայողի մարմինը։
Հրադադարի ռեժիմի խախտումը անընդունելի է և հակասում է կողմերի ստանձնած՝ ուժ չկիրառելու մասին պարտավորություններին: Համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում խստորեն հետևել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում 2016-ին կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում` ամենակարճ ժամկետներում ԵԱՀԿ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու վերաբերյալ պարտավորությանը։
Համանախագահները նաև կոչ են անում, 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան, անհապաղ վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով տվյալ հարցի` բացառապես մարդասիրական բնույթը։ Համանախագահներն իրենց ցավակցությունն են հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին, որոնց համար Նոր տարվա հետ կապված հույսերը մթագնեցին անիմաստ կորստի վշտից»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտակայքում ձեռնարկվել է զինված հարձակում, որի հետևանքով սպանվել են երեք հայ զինծառայողներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը: