կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-07 18:56
Հասարակություն

Գնդակոծությունները սահմանին շարունակվել են

Գնդակոծությունները սահմանին շարունակվել են
Հունվարի 6-ի գիշերը եւ հունվարի 7-ին ադրբեջանական կողմը գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի Պպշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ըստ նրա` կրակոցները շատ ակտիվ չեն եղել, իսկ հայկական կողմը պատասխանել է հակառակորդի թիրախային կրակոցներին: Բարեբախտաբար, զոհեր չկան: Վնասվել են մի քանի տներ եւ Բարեկամավան գյուղի եկեղեցին: