|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Մյունխենում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև-Շոլց եռակողմ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերը ներածական մասից հետո լքել է դահլիճը, որից հետո տեղի են ունեցել Փաշինյան-Ալիև երկկողմ բանակցություններ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ի դեպ, մինչ այդ տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված քայլերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: