|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Հայաստան - Լատվիա հանդիպումը։ Այսօրվանից տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում:
«Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում»,- հայտնում են ՀՖՖ-ից։
Նշվում է, որ յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Լատվիա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-5000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 4000-8000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 12,000-16,000 դրամ