Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով երեկ Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» ընդդիմադիր ուժերի կողմից նախաձեռնված հանրահավաքի ու նստացույցի մասին, ասաց, որ երեկվա հանրահավաքը իրականում թեստ էր, և որ իրականությունը բավական տհաճ էր հանրահավաքի կազմակերպիչների համար, քանի որ նրանք ակնկալում էին բազմամարդ հանրահավաք, որը, սակայն, չկայացավ:
«Հանրահավաքը բազմամարդ չէր, որովհետև ժողովրդի կողմից չկա այդքան աջակցություն: Եվ եթե այդ հանրահավաքի կազմակերպիչները չունեն այդքան աջակցություն ժողովրդի կողմից, ուրեմն միայն բարձր գոռալով չէ: Եվ երկրորդ` այդ` «Մահ ռեժիմին» արտահայտությունը, որ հնչեցնում են, ուրեմն պետք է դրա պատասխանատվությունն էլ գիտակցեն»,- ասաց նա:
Հարցին, թե չի՞ հավատում, որ հեղափոխությունը սկսվել է, ինչի մասին երեկ հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը, Վահան Բաբայանը պատասխանեց. «Իսկ դուք հավատո՞ւմ եք: Բնական է, որ չեմ հավատում: Նրանք վաղուց սպառված գործիչներ են: Ով սպառվել է, հավաքվել է, ինչ-որ մի խումբ են ստեղծել ու ուզում են ժողովրդի քվեն ստանան, բայց այդտեղ ո\'չ ընտրություններ կան, որ իրենք էլ քվե ստանան, ո\'չ էլ ինչ-որ այլ իրադարձություն: Ընդամենը սահմանադրական փոփոխություններ են: Ես ասել եմ` Րաֆֆի Հովհաննիսյանը տապալված քաղաքական գործիչ է: Ծաղկեպսակ էլ թող դնեն այնտեղ, որտեղ իրենք հարմար են գտնում»: