Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Արդեն 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը հացադուլ է հայտարարել` բողոքելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ»: Այդ մասին Հայաստանի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը այսօր նամակով տեղեկացրել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:
«Տիգրան Փոստանջյանին պահում են շուրջ 25 քառակուսի մետր բանտախցում, որտեղ գտնվում է եւս 18 կալանավոր: Կալանավորները քնում են հերթափոխով, տարատեսակ խայթող միջատների առատությունից նրանք ստիպված են քնել հագուստով: Ծխող եւ չծխող կալանավորները պահվում են նույն բանտախցում: Միջատների խայթոցները առաջացնում են ծանր ալերգիա, դրանց դեմ պայքարի քիմիական նյութերն էլ, իրենց հերթին, անհնար են դարձնում շուրջ 25 քառակուսի մետր բանտախցում շնչելը: Բանտախցում չեն պահպանվում հիգիենայի բավարար պայմաններ»,- նամակում, մասնավորապես,գրել է Ստյոպա Սաֆարյանը
Բանտարկյալի քույրը` ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, այդ կապակցությամբ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը ձերբակալվել է այս տարվա փետրվարին` 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: «Ժառանգություն»-ը պնդում է, որ Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա քրոջ քաղաքական գործունեության պատճառով: