|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Հոսնի Մուբարաքը կտրականապես հրաժարվում է սննդից և միայն հյութեր է օգատգործում: Այս մասին նախօրեին հայտնել են Շարմ աշ Շեյխ հիվանդանոցի բժիշկները եւ հավելել, որ նախկին նախագահը շատ հյուծված է::
Հիվանդանոցի տնօրենի տեղեկալ Ազիմ Ազամն ասել է, որ Մուբարաքի ներքին օրգանները վատ են գործում: Այս եզրակացության բժիշկները հանգել են՝ լուրջ հետազոտության ենթարկելով նրան. տեղեկացնում է CNN-ը:
Ավելի վաղ անկախ աղբյուրները տեղեկացրել էին, որ Մուբարաքի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Հրաժարականից հետո մի քանի անգամ հայտարարվեց, որ նախկին նախագահը կոմայի մեջ է, սակայն այդ տեղեկությունները չհաստատվեցին:
Այդուհանդերձ, բժիշկները կարծում են, որ եթե Մուբարաքը հետագայում էլ հրաժարվի սնվելուց, իրենք ստիպված կլինեն սնունդը տալ ներերակային միջոցով: Բացառված չէ, որ բժիշկները թույլ չտան Մուբարաքին ներկա գտնվել օգոստոսի 3-ին մեկնարկելիք դատավարությանը, որին լսվելու է Մուբարաքի դեմ ներկայացված մի քանի մեղադրանքներով գործը: