Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատներն այսօր հավաքվելու են կառավարության շենքի առջեւ եւ պահանջելու են հանդիպում վարչապետի, արդարադատության նորանշանակ նախարարի՝ Արփինե Հովհաննիսյանի հետ։ «Նոր նախարար է, նրան անակնկալ կմատուցենք։ Գուցե ցմահ դատապարտյալների մասին լսած չլինի, գնանք ասենք, որ իշխանությունների կողմից անտեսված ցմահ դատապարտյալներ կան եւ ցանկանում են, որ իրենց մասին, նորանշանակ նախարար ջան, հիշես»,–ասաց հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկի հարազատը։ Նրանց պահանջն այն է, որ օրենքի պայմանական վաղաժամկետ ազատման դրույթը գործի եւ իրենց վրա էլ տարածվի «եթե վաղը մեզ դրական պատասխան չտվեցին, մենք հարազատներով անժամկետ նստացույց եւ հացադուլ կանենք»,-երեկ ասաց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ նախօրեից ցմահ ազատազրկված 53 դատապարտյալներ անժամկետ հացադուլ են հայտարարել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում