կարևոր
2746 դիտում, 11 ամիս առաջ - 2023-05-18 16:10
Հասարակություն

Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գայանեն, հացադուլ է հայտարարել

Զոհված զինծառայողի մայրը՝ տիկին Գայանեն, հացադուլ է հայտարարել

Քիչ առաջ դուրս եկա ՁՊՎ-ից, ուր երեկ 05:00-ից Էրէբունի հիվանդանոցից տեղափոխել են տիկին Գայանեին։ Այդ մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Հայտնեմ, որ տիկին Գայանեն հացադուլ է հայտարարել, իրեն թույլ էր զգում, սպասում է Աշոտ Փաշինյանի հետ առերեսմանը։

Տիկին Գայանեն եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Աշոտին առեւանգելու նպատակ չի ունեցել, հակառակ դեպքում մեքենայի ընթացքի ժամանակ կարգելափակեր դռները եւ միայնակ չէր լինի։ Աշոտի հետ հանգիստ խոսել են, եւ իր համար անսպասելի զրույցի կեսից Աշոտը իրեն նետել է մեքենայից, անգամ չի առաջարկել կանգնեցնել մեքենայի ընթացքը։ Չնայած այս ամենին, տիկին Գայանեն վստահ է, որ Աշոտի մոտ թյուրըմբռնում է եղել եւ առերեսման ժամանակ ամեն ինչ կբացահայտվի։

Անասելի ծանր էր տեսնել հայրենիքի համար ամենաթանկը տված ու ամենադաժան տանջանքների միջով անցած կնոջը ՁՊՎ-ի պատերի ներսում…