|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հայաստանում առաջինը ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի ազատազրկման քսան տարին լրացել է 2011 թվականի փետրվարի 2-ին, սակայն օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չի գործել։ Մանուկ Սեմերջյանի թղթածրարը նախատեսված մեկ ասվա ընթացքում չի ուղարկվել վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին. տեղեկացնում է Պատժի առավելագույն չափի դատապարտվածների իրավունքների պաշտպանության ՀԿ-ն:
2011 թվականի մարտի 10-ին Մանուկ Սեմերջյանին բանավոր փոխանցվել է, թե 56 ՀՀ դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։
Երբ նա բողոքել է օրենքի կրկնակի խախտման դեմ, նրա նկատմամբ կիրառվել է պատժիչ միջոցառում` խցի լուսամուտին տեղադրվել է օդափոխումը խափանող ճաղավանդակ։
Մանուկ Սեմերջյանը եւ նրան աջակցող մի քանի դատապարտյալների մարտի 12-ին հացադուլ են հայտարարել։ Ցմահ դատապարտվածը հանդիպում է պահանջում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ։
Մանուկ Սեմերջյանի շահերի պաշտպան, փաստաբան Նարինե Ռշտունին պատրաստվում է դատական գործ հարուցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օրինախախտ պետ Տիգրան Նավասարդյանի դեմ: