Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կապված «Կոշ» քրեակատարողական հիմնարկում ինքնասպանության վերջին դեպքի հետ` երեկ թերթը գրել էր, որ կալանավայրում տարածված է տոքսիկամանիան, հատկապես` հատուկ մշակվող բենզին ներարկելու եղանակով:
Մեր տեղեկություններով` ներկայումս «Կոշ»-ում պահվող մոտ 1000 կալանավորների մեջ կա նարկոդիսպանսերում գրանցված 35-40 մարդ, որ «ավանդական» կախվածություն ունեն, եւ 20-25 մարդ, որ կալանավայրում ընդունված տերմինով` «բենզինիստ» են:
Կալանավորվածների շրջանում բենզինով «կայֆը» շատ հարգի է, որովհետեւ բենզինը, «կիսլատան» եւ բաղադրիչ 4 թմրադեղերը համեմատաբար հեշտությամբ են ճարվում, եւ համարվում է, որ «բենզինով կոկտեյլը» մաքուր հերոինից ու կոկաինից ավելի սուր հաճույք է պատճառում:
Ի դեպ, հայաստանյան կալանավայրերում վաղուց չեն կիրառվում հացի վրա քսած վաքսը, օդեկոլոնը եւ սովետական ժամանակներում ընդունված այլ նման թմրամիջոցներ:
Մեր աղբյուրի պատմելով` «բենզինիստը» շատ արագ քայքայվում է բառի բուն իմաստով` պարզապես ողջ-ողջ փտում է ու նեխում: