|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
«ՉԻ»-ն օրերս տեղեկացրել էր, որ ՊՆ-ում միմյանց դեմ են դուրս եկել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: Տեղեկացրել էինք, որ կոնֆլիկտը ծագել է այն բանից հետո, երբ նրանք իրար հակասող կարծիքներ են հայտնել իրավապաշտպանների գործունեության վերաբերյալ: Տոնոյանը իրավապաշտպաններին ասել էր, թե ինքը բարձր է գնահատում նրանց պրոֆեսիոնալիզը, իսկ Վլադիմիր Գասպարյանը իրավապաշտպաններին հրապարակավ որակել էր գրանտակերներ, ազգի դավաճաններ եւ անհայրենիքներ:
Մենք տեղեկացրել էինք նաեւ, որ բանակի գեներալիտետին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ փոխնախարար Տոնոյանն այդ հանդիպման ժամանակ հանդուրժել էր, որ ներկա գտնվի նաեւ Սորոսի հիմնադրամի ներկայացուցիչը: