|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր Ճապոնիայում տեղի է ունեցել 8,8 մագնիտուդով հզոր երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյից 382 կմ հյուսիս-արեւելք: Մայրաքաղաքում ուժեղ ցնցումները դեռ շարունակվում են:
Ըստ «Ֆրանս պրես» գործակալության` Ճապոնիայի իշխանություններն արդեն հաղորդել են զոհերի մասին:
Ճապոնական հեռուստատեսությամբ ցուցադրել են կադրեր երկրի հյուսիսային շրջաններում մոլեգնող ցունամիի մասին, որը զգալի ավերածություններ է առաջացրել:
Միյագի նահանգում ցունամիի բարձրությունը հասել է 10 մետրի: Իսկ Իվատե նահանգում արագընթաց մայրուղու մի մասը փլուզվել է ծովը, տասնյակ մեքենաներ ջրասույզ են եղել:
Ցունամիի սպառնալիքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել նաեւ Ռուսաստանի Սախալին եւ Կուրիլյան կղզիներում: