|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Այսօր 6.3 մագնիտուդով հզոր երկրաշարժը գետնին է հավասարեցրել Նոր Զելանդիայի Քրայստչերչ քաղաքը: Փլատակների տակ հարյուրավոր մարդիկ են մնացել, նախնական տվյալներով` 65 մարդ զոհվել է:
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:51-ին, երբ մարդիկ եղել են աշխատավայրերում, ուսումնական հաստատություններում:
«Հնարավոր է` մենք Նոր Զելանդիայի պատմության ամենասեւ օրվա վկաներն ենք»,- ելույթ ունենալով հեռուսատեսությամբ` ասել է երկրի վարչապետ Ջոն Քեյը: