Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ամբողջ աշխարհում թանկացումներ են լինում, բայց ոչ այսպես անխիղճ. այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե տրանսպորտը կրկին փորձելու են թանկացնել, նշեց սիրված դերասան Վարդան Պետրոսյանը:
Ըստ նրա` Հայաստանում անմարդկային թանկացումների շղթա է սկսվել, եւ իշխանությունը քերթում է ժողովրդի քաշին` մտնելով թոշակառուների գրպանը:
«Իսկ գիտե՞ք` ինչ է նշանակում մտնել թոշակառուի գրպանը, դա նշանակում է նրան անամոթաբար դատապարտել անշարժության: Իսկ եթե սա հերթական «կտերն» են, որ ցանկանում են այս կերպ շեղել ժողովրդի ուշադրությունը քաղաքական անցուդարձից, ուրեմն` քաղաքական ոլորտում ցունամի է լինելու: 250 դրամ անգամ ես չեմ կարող վճարել, ինչպե՞ս են այդքան վճարելու թոշակով ապրող պապիկներն ու տատիկները»,- ասաց դերասանը:
Նա նշեց նաեւ, որ տրանսպորտի թանկացման դեպքում անպայման միանալու է բողոքի ակցիա անողներին.«Իրենց գրասենյակներում նստած` շատերը չեն էլ տեսել, թե ինչ ոգեւորություն էր տիրում տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ: Այդ երիտասարդներին տեսնելով` ուղղակի ապրելս գալիս է»:
Մանրամասները` տեսանյութում: