|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան օրերս հայտարարել է, որ իր ղեկավարած երկրի նախարարություններում եւ արդյունաբերության բնագավառում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար կանայք պետք է պայքարեն այնպես, ինչպես դա արվում է Արևելքում` պայքար յուրաքանչյուր պաշտոնի համար:
Հայտարարությունն արվել է ԱՄՆ պետքարտուղարությունում, որտեղ տեղի է ունեցել Կանանց միջազգային օրը նշանավորող արարողություն: Հենց այդ միջոցառման ժամանակ էլ 2011 թվականի Կանանց խիզախության միջազգային մրցանակը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հանձնել են Ռոզա Օթունբաեւային։
Ղրղզստանի նախագահը մրցանակն ընդունել է իր երկրի բոլոր կանանց անունից, որոնցից շատերը, ըստ նրա, ցուցաբերել են նույն խիզախությունը, ինչ ինքը, սակայն չեն արժանացել լրատվամիջոցների ուշադրությանը:
Մարտի 7-ին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում Ռ. Օթունբաեւան նշել է, որ Կենտրոնական Ասիայում կանայք դեռեւս ունեն իրենց մասնագիտական կայացումն ապահովելու հետ կապված բազմաթիվ խնդիրներ: