Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ ԲՀԿ կանանց խորհրդի նախկին նախագահ Ռոզա Ծառուկյանը, Գոհար Ենոքյանին իր մտերիմ ընկերուհին չի համարում եւ չի ցանկանում անդրադառնալ նրա ձերբակալության թեմային: «Հրապարակ»-ի թղթակիցը զանգահարել է Ռոզա Ծառուկյանին՝ պարզելու, թե ինչ կարծիք ունի նա Գոհար Ենոքյանի հետ տեղի ունեցածի մասին:
- Տիկին Ծառուկյան, անշուշտ, տեղյակ եք, որ Գոհար Ենոքյանին են ձերբակալել, ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցածի մասին:
- Բայց դա ինձ ի՞նչ հետաքրքրող կամ վերաբերող խնդիր է, որ «Հրապարակից» զանգել, ինձ եք անհանգստացնում, որպես ի՞նչ եք անհանգստացնում:
- Դե, ասում են՝ Ձեր մտերիմ ընկերուհին է, դրա համար ենք զանգում:
- Շատ կներեք, ես մտերիմ ընկերուհի կյանքում չեմ ունեցել, նա եղել է ԲՀԿ կանանց խորհրդի նախագահ, ես էլ եղել եմ պատվավոր նախագահ, ես նրա տան տեղն էլ չգիտեմ:
- Լրատվամիջոցներում գրվել է, որ Ձեր ընկերուհին է:
- Շատ սխալ են անում, որ լրատվամիջոցներում արծարծում են եւ Ծառուկյան Գագիկի անունը, եւ նրա մոր անունը: Եթե ես նրա տան տեղն այսօր չգիտեմ, ի՞նչ մտերիմ ընկերուհի: Նա ինձնից 15 տարի փոքր կին է, նա ինձ ի՞նչ ընկերուհի: Ես իր ասպարեզում չեմ աշխատել: Մենք իրար հետ, ընդհանուր առմամբ, ոչ մի առնչություն չենք ունեցել, ընդամենը կուսակցության մեջ ենք մտել՝ ես ինձ համար, ինքն իր համար:
Մանրամասն` սկզբնաղբյուրում