Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանը Թավրիզ-Հայաստան ավտոմայրուղու կառուցման համար հատկացրել է 600 մլրդ ռեալ (մոտ $60 մլն): Այդ մասին, ըստ panorama.am-ի, հայտարարել է Իրանի Մեջլիսի պատգամավոր Ալի Ռեզա Մանադին: Իրանցի պատգամավորը նշել է, որ այդ մայրուղին կդառնա Հայաստանն Իրանին կապող կամուրջը, որի միջոցով մայրուղու շրջակայքում գտնվող բնակավայրերը տնտեսապես կզարգանան փոխադարձ շփումների շնորհիվ:
Նշենք, որ ներկայումս արդեն առկա է Թավրիզը Հայաստանի հետ կապող երկու ավտոճանապարհ՝ մեկը անցնում է իրանական Ջուլֆա-Միյահռուդ, իսկ մյուսը՝ Քալեյբար-Միյահռուդ բնակավայրերով։ Հաղորդագրությունից այդքան էլ հստակ չէ, թե Իրանի կառավարությունը վերանորոգելու է այս ճանապարհներից մե՞կը, թե՞ նոր ճանապարհ է կառուցելու։
Մյուս կողմից՝ Իրանի կառավարության կողմից Հայաստանի հետ ավտոմոբիլային ենթակառուցվածքի զարգացումը վկայում է այն մասին, որ Թեհրանում այնքան էլ լավատես չեն, որ Հայաստան-Իրան երկաթուղային նախագիծն արագ կյանքի կկոչվի։ Ըստ էության, այդ նախագիծն իրականացնելու հարցում հայկական կողմը փաստաթղթային մակարդակից այն կողմ չի անցել։
Նշենք, որ դեռևս 2009 թ. ապրիլին Երևանում Հայաստանի տրանսպորտի և կապի արդեն նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը և Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախկին նախարար Համիդ Բեհբահանիին ստորագրեցին Հայաստան-Իրան երաթուղու կառուցման փոխըմբռնման հուշագիր։