կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-24 15:21
Հասարակություն

Արտահանման վարկ` ԶՈւ ինժեներական ու ավտոմոբիլային տեխնիկայի համար

Արտահանման վարկ` ԶՈւ ինժեներական ու ավտոմոբիլային տեխնիկայի համար

Այսօր կառավարության նիստում պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ 2016 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ենթադրում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնված համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարում:

ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում ֆինանսավորման ընդունված պայմանագրերով առաջացել է 263,348.2 հազար ՌԴ ռուբլուն համարժեք 2,106,785.8 հազար դրամ համաֆինանսավորման պահանջ:

Նախագծով համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր է դիտարկվել ՀՀ կառավարության 21.07.2016 թ. N 757-Ն որոշմամբ կրճատված ծախսերի գծով միջոցները, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:

ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված համաձայնագրով տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակներում ՀՀ ՊՆ կարիքների համար ռազմատեխնիկական նշանակության ապրանքների ձեռք բերում:

Նախագծի ընդունմամբ ՀՀ ԶՈՒ-ն կհամալրվի  անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով: