Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ելաբուգայիա վտոմոբիլային գործարանի պատվիրակության հետ։
Ելաբուգայի ավտոմոբիլային գործարանի գլխավոր տնօրեն Քամիլ Գալիմովը և Նաբերեժնիե Չելնի քաղաքի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Յուրի Պետրուշինը ներկայացրել են ավտոմոբիլային հատուկ տեխնիկայի ոլորտում իրենց գործունեությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է գործարանի՝ Հայաստանում գործունեության ծավալման և համագործակցության հեռանկարները։ Նախարար Սուրեն Կարայանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում արտադրական գործունեություն ծավալելու առավելությունները, արտոնյալ ռեժիմները մի շարք երկրների հետ, արտահանման հնարավորությունները տարածաշրջանում։ Գործարարները մասնավորապես հետաքրքրություն են հայտնել Սյունիքի մարզում ստեղծվող ազատ տնտեսական գոտում գործելու հնարավորություններով։ Նախարարը ներկայացրել է, թե ինչ արտոնություններից և առավելություններից կօգտվեն Ազատ տնտեսական գոտում աշխատող ընկերությունները: Հանդիպման ընթացքումընդգծվել է նաև ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի կարևորությունը և հնարավորությունները։ Նախարարը գործարարների հետ քննարկել է նաև գյուղտեխնիկայի ապահովման համատեքստում համագործակցության հնարավոր տարբերակները: