|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Գիտնականները պնդում են, որ աղտոտված օդը կոկաինից ավելի շատ է նպաստում սրտանոթային հիվանդությունների առաջացմանը: Աղտոտված օդը նույնքան սրտի նոպա է առաջացնում, որքան ալկոհոլը, սուրճը, չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աղտոտ օդը համարում է աշխարհի թիվ մեկ խնդիրներից մեկը, որը տարեկան 2 մլն մարդու մահվան պատճառ է դառնում:
Հայաստանը հենց 2 մլն բնակչություն էլ ունի եւ, ինչպես հավաստում է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերայի հետազոտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Լիլիթ Սահակյանը, մեզ մոտ օդի աղտոտվածության մակարդակը շատ բարձր է, եւ դեռեւս լուրջ քայլեր չեն արվում դրա դեմ պայքարում: